Առողջապահության լրատու 1-2.2013
Ծխելուց կփրկի պատվաստումը
Շուկայում հայտնվել է հերթական միջոցը նրանց համար, ովքեր փորձում են հրաժարվել նիկոտինային կախվածությունից: Այն ծխելուց հրաժարվելու պատվաստում է, որն արտադրվելու է Ռուսաստանում: Նոր պատրաստուկն ինչպե±ս է օգնելու ծխողներին մոռանալ դրա մասին:
Ծխելը ծայրահեղ կախվածություն առաջացնող սովորություն է: Շատերն իրենց փորձից գիտեն, եթե սկսել են ծխել, ապա այն թողնելը շատ դժվար է: Իսկ դրա պատճառը նիկոտինի նկատմամբ օրգանիզմի հակազդումն է: Գլանակը վառելուց մի քանի վայրկյան հետո մարդը հաճույքի, հանգստության և, նույնիսկ, երջանկության զգացողություն է ունենում: Ճիշտ է, այդ հաճելի զգացողությունն այնքան էլ երկար չէ, ընդամենը 7 վայրկյան, սակայն այդ երաշխավորված վայրկյանները կարելի է ստանալ յուրաքանչյուր պահի: Նման հաճույքից հոգեկան վիճակը դժվարությամբ է հրաժարվում, այստեղից էլ բազմաթիվ այն խոչընդոտները, որոնք առաջանում են նիկոտինային կախվածության դեմ պայքարի ժամանակ:
Դեղագործական միջոցների ժամանակակից շուկայի շրջանառությունը, որը կոչված է օգնելու ծխողներին (սպեղանիներ, մաստակներ և այլն), մոտավորպես կազմում է 4 մլրդ դոլար: Սակայն, հաշվի առնելով, թե ինչպիսի դժվարությամբ են մարդիկ հրաժարվում ծխելուց, այդ փողերն անհետ չեն կորչում: Դատեք ինքներդ. երկրագնդի վրա, որոշ հաշվարկներով, ծխում է 1 մլրդ մարդ, իսկ հրաժարվել ցանկանում է դրանց մոտ կեսը: Եվ, ցավոք, ոչ բոլորին է դա հաջողվում:
Վերջերս հայտարարվեց նոր միջոցի ստեղծման մասին նրանց համար, ովքեր հեշտությամբ ցանկանում են ծխելը թողնել: Ռուս-ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտում աշխատանքներ են տարվում հականիկոտիանյին պատվաստման արտադրության համար: Պատրաստուկն աշխատում է հետևյալ սկզբունքով. դրա շնորհիվ արյան մեջ դրսևորվում են նիկոտինը կապող հակամարմիններ: Դրանք չեն թողնում, որ նիկոտինը թափանցի նյարդային համակարգ և, դրանով իսկ, «քանդում են» «ծխեցիր-ստացար հաճույք» կարծրատիպը: Այդկերպ, ծխախոտից հրաժարվելն ավելի դյուրին կլինի, քանի որ այն կդադարի գլխուղեղի վրա սովորական ազդեցություն թողնել:
Պատվաստումը սինթետիկ է, այսինքն առանց կենսաբանական բաղադրատարրերի և մշակողների կարծիքով, այն պացիենտներին համար առավել անվտանգ է:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նմանատիպ պատվաստանյութի ստեղծման մասին հայտարարվել էր Շվեդիայում: Պատվաստանյութի ազդեցության սկզբունքը նույնն է. այն նպաստում է նիկոտինի նկատմամբ հակամարմինների արտադրմանը, արդյունքում նիկոտինի մոլեկուլները, հակամարմիններով «շրջապատված», չեն թափանցում հեմատոէնցեֆալիկ պատնեշի` յուրատեսակ «գլխուղեղային ֆիլտրի» միջոցով:
Եվ, ընդհանրապես, նրանց համար, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ ծխելուն, կարող են օգտվել նման միջոցներից: Սակայն շատ ավելի կարևոր է կամքի ուժ ունենալը, որպեսզի նիկոտինային կախվածությունից ազատվել առանց կողմնակի պատրաստուկներից:
12.03.2013 Կարդացեք նաև
Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...
04.03.2025 Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...
29.03.2013 ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...
28.03.2013
Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...
27.03.2013 Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը
Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...
26.03.2013
Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...
25.03.2013 Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...
22.03.2013
Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...
21.03.2013 Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...
20.03.2013 Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...
19.03.2013
Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...
18.03.2013
«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան
Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...
18.03.2013
Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...
15.03.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ